03/04/2015 09:33
Առաջիկայում սպասվում է առնվազն 4 մարզպետի փոփոխություն
Կոտայքի մարզպետի պաշտոնանկությունից հետո մյուս մարզպետները շունչները պահած սպասում են, թե ով է լինելու հաջորդը: «Հրապարակի» աղբյուրները վստահեցնում են, որ կանխատեսումներ անելը դժվար է, ամեն ինչ կարող է փոխվել վայրկյանների ընթացքում, և ճշմարտությունը հասու է մի քանի մարդու:
«Ամեն դեպքում, ասում են, սպասվում է առնվազն 4 մարզպետի փոփոխություն, և դա կլինի մինչև ապրիլի վերջը: Մարզպետի պաշտոնին հավանական հրաժեշտ տվողներից են Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի մարզպետները: Թեև Արագածոտնի մարզպետի համար շրջանառվում է ԲՀԿ-ից դուրս եկած, Աշտարակի Ձորափ գյուղում ծնված Արագած Ախոյանի անունը, սակայն երեկ նա կտրուկ հերքեց լուրը»,- գրել է թերթը: