03/04/2015 16:36
Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձև կքննարկվի
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի Խորհրդարանը ապրիլի 24-ին մեկ ժամ տևողությամբ նիստ է հրավիրել, որտեղ պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձևը: Այս մասին հաղորդում է Ասպարեզը:
Բանաձևի մշակմամբ զբաղվել են Գերմանիայի խորհրդարանի 4 կուսակցությունների պատգամավորներից կազմված հատուկ հանձնաժողովը, որը ևս հիմնականում զբաղվել է ընթացիկ մյուս աշխատանքներով:
Նշվում է, որ ընդդիմադիր և իշխանամետ կուսակցությունների միջև սկսվել են բուռն քննարկումներ հատկապես «ցեղասպանություն» բառի օգտագործման հետ կապված:
Ընդդիմադիր Ձախկողմյան և Կանաչների կուսակցությունները կողմ են եղել «ցեղասպանություն» եզրույթի օգտագործմանը, սակայն իշխող կուսակցության և նրա դաշնակից կուսակցությունների ներկայացուցիչները դեմ են արտահայտվել:
Դեռ նախորդ շաբաթ իշխող «Քրիստոնեական միություն» և «Ընկերվար ժողովրդավար» կուսակցությունների համատեղ ջանքերով ներկայացված այս նախագծի վերնագրում կիրառված է եղել «ցեղասպանություն» եզրույթը, սակայն Գերմանիայի արտգործնախարարության և խորհրադրանի կուսակցական խմբերի միջամտության ջանքերով հետագայում այն հանվել է միայն վերնագրից, նախագծում սակայն, «Ցեղասպանություն» եզրույթն օգտագործվում է:
Նշվում է, որ ապրիլի ապրիլի 21-ին պետք է տեղի ունենա քվերակություն, որտեղ կորոշվի իշխող կուսակցության կողմից ներկայացված բանաձևի հետագա ճակատագիրը: Նախատեսվում է, որ Գերմանիայի Խորհրդարանում ապրիլի 24-ին կայանալիք քննարկման ժամանակ արդեն պետք է ներկայացվի բանաձի նոր 3 տարբեր նախագծեր, բայց չի բացառվում, որ կուսակցությունները համաձայնության գալով ներկայացնեն ընդհանուր մեկ նախագիծ:
Պարբերականը վկայակոչելով գերմանական մամուլին՝ ընդգծում է, որ դեռ տասը տարի առաջ Գերմանիայի Խորհրդարանի բոլոր կուսակցությունները կողմ էին նման որոշման վավերացմանը: Գերմանական թերթերից մեկը գրել է, որ դեռ հունիս ամսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, Ցեղասպանություն եզրույթն այստեղ օգտագործվում էր, որպես հարձակողական քայլ՝ ընդդեմ Թուրքիայի, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիան «կարևոր գործընկերներից» մեկն է համարվում ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: