03/04/2015 09:53
Հայաստան ներմուծվող ապրանքները մաքսազերծվում են ԵՏՄ անդամ այլ երկրներում
«Հայկական Ժամանակի» տեղեկացմամբ՝ այս տարվա առաջին երկու ամիսներին պետական եկամուտների թերակատարման պատճառներից մեկն այն է, որ այդ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքները մաքսազերծվում են ԵՏՄ անդամ այլ երկրներում, հիմնականում Բելառուսում և Ղազախստանում:
«Եթե նախկինում երրորդ երկրներից ապրանքների մեծ մասը ծովով բերվում էր Վրաստան, հետո մաքսազերծվում Վրաստան-Հայաստան սահմանին, ապա ներկայումս Եվրոպայից դեպի ՀՀ ուղևորվող բեռների մի զգալի մասը մաքսազերծվում է Բելառուսում և Ղազախստանում ու ՀՀ հասնում մաքսազերծված վիճակում: Ներմուծողները խուսափում են ապրանքը ՀՀ մաքսատանը մաքսազերծելուց, քանի որ Բելառուսում և Ղազախստանում Հայաստան ուղևորվող բեռների մաքսազերծման ժամանակ են կիրառվում այսպես կոչված «հսկիչ գներ», ինչի շնորհիվ մաքսազերծումը ավելի էժան է ստացվում: Խնդիրն այն է, որ ՀՀ մաքսային մարմինները ապրանքները մաքսազերծում են ոչ թե իրենց իսկական գներով, այլ հենց մաքսայինի սահմանած «հսկիչ գներով»»,- հավելել է թերթը: