03/04/2015 11:13
«Մեկ ամիս հետո…».Պրոդյուսերը՝ Լիլուի ամուսնության մասին
Երեկվանից Լիլուի երկրպագուները քննարկում են նրա ամուսնանալ-չամուսնանալու հարցը, իսկ խոսակցությունները սկսվեց այն բանից հետո, երբ երգչուհու Facebook-յան էջում հայտնվեց հարսանեկան զգեստով նկարը:
Life.panorama.am-ը հարցի պատասխանը փորձեց ստանալ երգչուհուց՝ հասկանալու համար՝ դա ապրիլմեկյան կատա՞կ է.
«Անկեղծ ասած՝ ես չեմ պատրաստվում որևէ հարցի պատասխանել: Ինձ հետ կապված ցանկացած հարցով, խնդրում եմ, պրոդյուսերին դիմեք: Նա ամեն ինչից տեղյակ է, շատ ժամանակ ինքն է իմ էջում նկարներ տեղադրում»,- նշեց երգչուհին:
Երգչուհու պրոդյուսեր Լիլինան նախընտրեց պահել ինտրիգը: Մեր այն հարցին, թե արդյոք Լիլուն առաջիկայում պատրաստվո՞ւմ է լքել ցանկալի հարսնացուների շարքը, նա ժպիտով պատասխանեց.
«Ոչինչ չեմ կարող ասել: Մեկ ամիս հետո ամեն ինչ պարզ կդառնա: Ընդամենը դա կասեմ»:
Ինչևէ, մեկ բան հաստատ է. ապրիլի 1-ն այստեղ կապ չունի, հակառակ դեպքում՝ փակագծերն այսօր կբացվեին: