03/04/2015 12:21
Ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասքերովը Վճռաբեկ բողոք կներկայացնի
Շահումյանի շրջանում ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզականդիվերսիոն խմբի անդամ, ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը պատրաստվում է Վճռաբեկ բողոք ներկայացնել: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Է. Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման: