03/04/2015 19:45
Կիսինի համերգից ցնցված
Երեկ աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի համերգով ազդարարվեց «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման արարողությունը: Փառատոնի բացման արարողությանը ներկա էին ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և այլ բարձրաստիճան հյուրեր:
Համերգային ծրագրում հնչեցին Լյուդվիգ Վան Բեթհովենի N 21 սոնատը, Պրոկոֆևի N 4 սոնատը. Շոպենի նոկտյուրնները և մազուրկաները, Լիստի «Ռակոցի մարշը»:
Համերգը նվիրված էր Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Դաշնակահարի խելահեղ կատարումը ցնցել էր հանդիսատեսին, ով նրան բաց չթողեց առանց բիսի:
Հիշեցնենք, որ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է նաև Aysor.am-ը: