07/04/2015 15:01
«Մարաթուկ» զբոսաշրջային ընկերության նկատմամբ վարույթ է հարուցվել
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօրվա նիստում որոշում է կայացրել զբոսաշրջային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «Մարաթուկ» ընկերության նկատմամբ վարույթ հարուցելու մասին։
Հանձնաժողովը հաշվի է առել մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին, որ ընկերությունը, տարիներ շարունակ չարտերային թռիչքներ իրականացնելով Երևան-Հունաստանի Կրետե կղզի ուղղությամբ, այդ ոլորտում ունի մենաշնորհային դիրք և չարաշահելով իր դիրքը՝ նույն գործունեությամբ զբաղվող այլ ընկերությունների համար ստեղծում է մուտքի խոչընդոտներ:
Ընկերությունը մեղադրվում է նաև սպառողներին մոլորեցնելու, մասնավորապես, գովազդային բուկլետներում ոչ ճիշտ տեղեկատվություն նշելու և դրանք տարածելու մեջ: