07/04/2015 10:00
Երևանյան հյուրանոցները զգալի թանկացել են
Երևանյան հյուրանոցները «պատրաստվում են» ապրիլի 24-ին, և հյուրանոցային համարների գները էականորեն բարձրացել են: Նշենք՝ սպասվում է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ բազմաթիվ օտարերկրացիներ կայցելեն Երևան:
«Ռոյալ թյուլիփ» հյուրանոցի մարքեթինգի բաժնից «Հայկական Ժամանակին» տեղեկացրել են, որ «գնային տատանումներ» եղել են ու դա պայմանավորված է «մարդկային հոսքով»: Թերթին հայտնել են, որ հունվարից առաջ 1 տեղանոց համարը ներառյալ նախաճաշը, արժեցել է 83 հազար դրամ, իսկ հունվարից հետո՝ 95 հազար, իսկ ներկայումս էլ, կապված 100-ամյա տարելիցի հետ, որոշակի աշխուժություն կա։
«Արարատ» հյուրանոցում գների բարձրացում եղել է, սակայն մարտ ամսին, ու ինչպես «Հայկական ժամանակին» տեղեկացրել են այն կրում է սեզոնային բնույթ: «Արարատից» փոխանցեցին, որ արդեն իսկ կան պատվիրակություններ, որոնք ամրագրել են իրենց տեղերը հյուրանոցում: Թերթի տեղեկություններով, հյուրանոցային համարների զգալի թանկացում է եղել նաև «Մարիոթում»: Այստեղից մեկնաբանություն ստանալ չի չհաջողվել: