07/04/2015 10:54
Բերման են ենթարկվել Ժիրայր և Թորոս Սեֆիլյանները, Պավել Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների շրջանակներում բերման են ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, նրա եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը, ՀԽ անդամներ՝ Վարուժան Ավետիսյանը և Պավել Մանուկյանը: Այս մասին տեղեկանում ենք Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունից:
Նշենք, որ այսօր առավոտյան ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը։