07/04/2015 11:06
Կարգին Հայկո. Նա կպնում է ոչ թե ֆիլմի ստեղծողներին, այլ վիրավորում է 3 մլն մարդկանց, ում դուր է եկել ֆիլմը
««Սուպեր Մամա» ֆիլմը կինոթատրոններում դիտել է մոտ 220.000 մարդ, ինտերնետով և հեռուստատեսութամբ մեկ ամսվա ընթացքում այն դիտել է մոտ 3.000.000 մարդ: Մենք ստացել ենք 10.000-ից ավելի էլեկտրոնային նամակներ, որտեղ մարդիկ իրենց շնորհակալությունն են հայտնում ֆիլմի ստեղծողներին: Հայկական կինոյի վերջին 25 տարիների պատմության մեջ սա բացարձակ ռեկորդ է»: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն.
«Իհարկե, այս փաստերը` մեր ոլորտի որոշ գործիչներին ուրախացնելու փոխարեն, մեծ ցավ են պատճառել: Այդ ցավը այնքան է տանջել, որ իրենցից մեկը չի դիմացել և փորձել է խիստ առհամարական կերպով արտահայտվել «Սուպեր Մամա» ֆիլմի մասին` չհասկանալով, որ նա կպնում է ոչ թե ֆիլմի ստեղծողներին, այլ վիրավորում է 3.000.000 -ից ավել մարդկանց, ում դուր է եկել այս ֆիլմը:
P.S. Նա մասնավորապես ասել է . «Վերջերս գնացել էի այդքան աղմուկ հանած «Սուպեր մամա»-ն դիտելու, 15 րոպե հետո փախա դահլիճից»:
Այս կապակցությամբ կուզեի նշել, որ վերջին տարիներին շատ մտավորականներ փախնում են ոչ միայն դահլիճից, այլ նաև իրականությունից և որն ամենացավալին է ` փախնում են ժողովրդից և թողնում նրան միայնակ ամենածանր պահերին»,- մասնավորապես գրել է Կարգին Հայկոն՝ ակնարկելով դերասան Միքայել Պողոսյանին, ով նախօրեին ասուլիսի ժամանակ նման հայտարարություն էր արել: