07/04/2015 19:51
Սոս Ջանիբեկյան. Չնայած, որ մերս ինձ հանել է իր ընկերների ցուցակից, բայց շնորհավոր
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ բոլոր մայրերին շնորհավորել է դերասան Սոս Ջանիբեկյանը: Նա իր Facebook-յան էջում գրել է.
«Ինձ հանդիպած կանանց մեջ և առհասարակ մարդկանց մեջ մի մարդու գիտեմ, որ ցանկացած իրավիճակում, ցանկացած պահի, իրենից առաջ քո մասին ա մտածում։ Շնորհավոր տոնդ, մերս: Շնորհավորում եմ բոլոր մայրերին:
P.S. Չնայած, որ մերս ինձ հանել է իր ընկերների ցուցակից, հուսով եմ` կտեսնի շնորհավորանքս»:
Նշենք, որ դերասանի մայրը դրամատուրգ, սցենարիստ Աննա Աղասարյանն է: