08/04/2015 09:32
Ռոմիկ Մկրտումյանին հրահանգվել է վերադարձնել «կերած» փողերը
Երեկ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը միանգամից 2 բարձրաստիճան ոստիկանի է ազատել աշխատանքից՝ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանին և Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանին:
Որոշումն անսպասելի է եղել երկուսի համար էլ: Ոստիկանապետը ըստ որոշ տեղեկությունների՝ առաջինին ազատելու ցանկություն ունեցել է Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո, իսկ համբերութայն բաժակը լցվել է Հիմնադիր խորհրդարանի հետ կապված վերջին միջադեպից հետո: Երկրորդի ազատման պատճառը յուրացումներ են:
«Ժամանակին» հասած տեղեկություններով՝ Մկրտումյանին հրահանգվել է վերադարձնել իր «կերած» փողերը՝ մինչև վերջին կոպեկ: