08/04/2015 11:28
Քիմ Քարդաշյանն այսօր Երևան է ժամանելու (Լուսանկարներ)
Հայազգի Քիմ Քարդաշյանին դստեր և ամուսնու՝ ռեփեր Քանիե Ուեսթի հետ լուսանկարել են Լոս Անջելեսի օդանավակայանում, որտեղից նրանց ընտանիքը մեկնել է Երևան:
Քիմին ուղեկցել է քույրը՝ Քլոեն, ով շիկահեր է դարձել:
Քարդաշյանների ամբողջ ընտանիքը, բացի Քենդալից, Հայաստանում այցելելու է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Ազգային արխիվ և մի շարք այլ վայրեր:
Քիմն ու քույրերը մնալու են Հայաստանի բարձրակարգ հյուրանոցներից մեկում, որտեղ ամրագրված է 2 հարկաբաժնի համարներ:
Նախօրեին Քիմ Քարդաշյանի աշխատակազմը ժամանել է Երևան։ Իր Facebook-յան էջում Արմեն Պետրոսյանը(Մենչ) տեսանյութ է տեղադրել և գրել. «Ես ու Քարդաշյանը թռանք)))»: