09/04/2015 13:10
Վալերի Պերմյակովը մեղսունակ է ճանաչվել
Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը դատահոգեբուժական փորձաքննությամբ մեղսունակ է ճանաչվել: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ նա լիովին գիտակցել է իր գործողությունները հանցագործություն կատարելու պահին, թեև նրա մոտ առկա են եղել որոշ հոգեբանական շեղումներ:
Աղբյուրը, ըստ լրատվամիջոցի, նշել է, որ եթե Վ. Պերմյակովը անմեղսունակ ճանաչվեր, ապա կազատվեր պատասխանատվությունից, իսկ այժմ նրան մեղադրանք առաջադրելու բոլոր հիմքերը կան:
Նշենք, որ հունվարի 12-ին ահազանգ է ստացվել Գյումրիում 6 հոգու սպանության մասին։ Անհապաղ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դիակները՝
Ավետիսյան Սերյոժա Կարապետի
Ավետիսյան Հասմիկ Ռաֆիկի
Ավետիսյան Աիդա Սերյոժայի
Ավետիսյան Արմեն Սերյոժայի
Ավետիսյան Արաքսյա Անդրանիկի
Ավետիսյան Հասմիկ Արմենի (2 տ.)
Ընտանիքի մյուս մանկահասակ երեխան՝ 2014 թվականին ծնված Արմեն Սերյոժայի Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ մահացել է: