09/04/2015 09:35
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գնաճը կազմել է 5.1 տոկոս
Այս տարվա առաջին եռամսյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գնաճը կազմել է 5.1 տոկոս։ Ընդ որում հիմնականում թանկացել են պարենային ապրանքները՝ 6.7 տոկոս, սպառման ապրանքները՝ 5.8 տոկոս, ոչ պարենային ապրանքները՝ 4.4 տոկոս։ Ի դեպ, ըստ ԱՎԾ-ի, մարտ ամսին, փետրվարի համեմատ, տեղի է ունեցել 0.1 տոկոս գնանկում։ Այս մասին գրում է «Չորրորդ իշխանությունը»։
Նկատենք, սակայն, որ խանութների գները միանգամայն այլ բանի մասին են վկայում, եթե հաշվի չառնենք երբեմն-երբեմն հայտարարվող «զեղչերը», որոնք որպես կանոն գործում են պարենային այն ապրանքների դեպքում, որոնց պիտանելիության ժամկետը շատ մոտ է ավարտին»։