09/04/2015 20:14
Սեֆիլյանին էլ մեղադրանք առաջադրվեց
Քիչ առաջ ավարտվել է 100-ամյակը առանց ռեժիմի շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի հարցաքննությունը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։
Շարժումից տեղեկացնում են, որ Ժիրայր Սէֆիլյանին տեղափոխել են դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց 2 ամսով կիրառելու հարցը քննելու համար։
Այժմ զուգահեռ ընթանում են Գարեգին Չուգասզյանի և Գևորգ Սաֆարյանի հարցաքննությունները։