09/04/2015 18:04
Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել
Մոտ կես ժամ առաջ ավարտվել է «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանի հարցաքննությունը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։ Վարուժան Ավետիսյանին տեղափոխել են դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց 2 ամսով կիրառելու հարցը քննելու համար։ Այս մասին տեղեկացնում են «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումից՝ տեղեկացնելով, որ այժմ ընթանում է Սէֆիլյանի հարցաքննությությունը։