09/04/2015 19:49
Սոսո Պավլիաշվլիիի, Անչոկի և Նարիի համերգին հնչելու են միայն երգերի պրեմիերաներ և հիթեր
Մայիսի 2-ին Մարզահամերգային համալիրներում կկայանա երգչուհի Անչոկի, Նարի Հրությունյանի և Սոսո Պավլիաշվիլիի համերգը: Համերգի կազմակերպիչ, «Forpostart prodaction» ընկերության հիմնադիր և պրոդյուսեր Զառա Մխեյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ լինելու է հիթերից և երգերի պրեմիերաներից բաղկացած ծրագիր:
«Համերգը կենդանի է, պարային համույթների և մեր լավագույն երաժիշտներին ուղեկցությամբ, այսինքն, Սոսո Պավլիաշվիլին ոչ թե իր խմբով է գալու Հայաստան, այլ այստեղ հատուկ խումբ ենք ստեղծել, որոնք կնվագեն Անչոկի, Սոսոի հետ: Առաջարկը եղել է իմ կողմից, ինքն էլ սիրով համաձայնվել է, քանի որ շատ սիրում է մեր հայ երաժիշտներին և շատ է աշխատել նրանց հետ»,-ասաց նա:
Զ. Մխեյանի խոսքով՝ Անչոկը և Սոսոն պրեմիերաներ են ներկայացնելու, սակայն համերգային ծրագիրը հիմնականում կազմված է նրանց հիթերից:
Հարցին՝ արդյոք ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ հենց նրանց վրա, Զ. Մխեյանը պատասխանեց. «Ես համարում եմ, որ Նարին մեր լավագույն հեղինակ-կատարողներից է, Անչոկը իմ համար մեր էստրադային ջազային լավագույն երգչուհին է, իսկ Սոսոն շատ սիրված է մեր հանդիսատեսի կողմից»,-ասաց նա: