«Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը». Ցեղասպանութունները ծնվում են ինչ-որ մեկի մտքում

09/04/2015 10:09

«Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը». Ցեղասպանութունները ծնվում են ինչ-որ մեկի մտքում


Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Aysor.am-ը ներկայացնում է հատուկ նախագիծ, որի շրջանակներում կանդրադառնանք այս օրերին իրականացվող մշակութային, գիտական, հասարակական նախագծերին:

Այսօր զրուցել ենք Հայոց ցեղասպանության մասին գիրք գրելու նպատակով Հայաստանում գտնվող իրաքցի ակադեմիկոս, գրող, քաղաքական ակտիվիստ, «Մասարաթ» հիմնադրամի տնօրեն և Իրաքի կրոնների միջև երկխոսության հանձնաժողովի անդամ Սաադ Սալումի հետ:


-Պարոն Սալում, ինչպե՞ս սկսեցիք զբաղվել ցեղասպանագիտությամբ:

-Ինձ այս ուսումնասիրություններին բերեց Իրաքի ներկայիս վիճակն ու համամարդկային խնդիրները: Մեր նորագույն պատմության մեջ Իրաքում իրար հետևից մի քանի տարբեր ցեղասպանություններ են տեղի ունեցել և տեղի ունենում: Իրաքյան բանակի կողմից 1933թ.-ին տեղի ունեցավ ցեղասպանություն ասորիների նկատմամբ, անցյալ դարի 50-ական թվականներին Իրաքի բոլոր հրեաները ստիպված էին դուրս գալ այնտեղից: Նույնը տեղի ունեցավ նաև 70-ականներին՝ քրդերի հետ, ովքեր նույնպես մեծամասամբ հեռացան Իրաքից: 80-ականների վերջում տեղի ունեցավ շիա իրաքցիների և քրդերի ցեղասպանություն: Եվ, իհարկե, բոլորս ականատես եղանք, թե այս ամառ ինչ տեղի ունեցավ եզդիների հետ:

Ակնհայտ է` այսօր աշխարհը ձախողվել է ցեղասպանությունների դեմ պայքարի հարցում: Հետաքրքրվելով ու պաշտպանելով հայերին ու հայկական ցեղասպանության թեման` առաջին հերթին կատարում եմ իմ պարտքն ու փորձում եմ պաշտպանել համամարդկային արդարությունը: Հետագա ցեղասպանությունները կանխելու համար՝ մենք պետք է գնանք դեպի այս երևույթի արմատներ, իսկ դա Հայոց ցեղասպանությունն է:

-Խոսեցիք ցեղասպանությունների կանխարգելման մասին: Ըստ ձեզ` ի՞նչ մեխանիզմներով աշխարհը պետք է կարողանա կանխագուշակել ու կանխարգելել հնարավոր ցեղասպանությունը:

-Ըստ իս՝ այս հարցում միջազգային կառույցները ձախողվել են: Այսօր մենք առաջին հերթին պետք է ստեղծենք հատուկ կառույցներ, որոնք կհետևեն գործընթացին:

Պիտի ընդլայնվի այն երկրների ցուցակը, որոնք ընդունել են, ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս քայլը պարտադիր է, որպեսզի մենք համոզված լինենք` միջազգային կառույցներն ու հասարակությունը ընդունելով եղելությունը`պատրաստ է կանխել հաջորդ նման ոճրագործությունները:

Բացի այդ պետք է ստեղծվի մի ընդհանուր իրավական համակարգ այս հարցի վերաբերյալ: Պետք է տեղի ունենան որոշակի դատական գործընթացներ, ինչպես տեղի ունեցավ, օրինակ, Հարավսլավիայի դեպքում: Պետք է զերծ մնանք երկակի ստանդարտներից` հակառակ դեպքում՝ ստացվում է, որ որոշ երկրների դեպքում ոճրագործները կրում են իրավական պատասխանատվություն, իսկ մյուսների դեպքում` ոչ:

Մեծ դեր պետք է տրվի ՄԱԿ-ին, մասնավորապես` ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է հետևի աշխարհում տեղի ունեցողին և ճիշտ ժամանակին կանխարգելի ամեն վտանգ: Պետք է նշեմ, որ Քոֆֆի Անանի ժամանակ նրա խորհրդականներից մեկը նշանակվել էր հատուկ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ աշխատելու համար:

Այդ խորհրդականն ամբողջ աշխարհում հավաքում էր որոշակի տեղեկություններ՝ ցեղասպանության նախանշանների վերաբերյալ, սակայն իրականում դա էլ արդյունք չէր տալիս...

-Պարոն Սալում, ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության իրականացման ընթացքում ամբողջ աշխարհը լուռ հետևողի դերում էր: Վերջին` եզդիների դեպքը ցույց տվեց, որ հարյուր տարի հետո էլ գրեթե ոչինչ չի փոխվել: Վերջիվերջո, սկսում է թվալ, որ ցեղասպանություններն ինչ-որ տեղ ձեռնտու են նաև գերտերություններին ու միջազգային քաղաքականության մի մասն են...

-Սա շատ կարևոր հարց է: Իսկապես, Ցեղասպանության ժամանակ, այսպես կոչված մեծ պետությունները լուռ էին ու իրենց վարքը շարունակվում է նաև հիմա: Ընդհանրապես ես կարծում եմ, որ դիտորդի դերում լինելը նույնն է, թե մասնակից լինել ոճրագործությանը: Կա երկու տեսակի հանցագործ` հանցագործ-դիտորդ և հանցագործ-իրականացնող:

Իհարկե, այդ «լուռ» պետություններից շատերը հիանալի գիտեն իրականությունն ու այն անհրաժեշտության դեպքում շահարկում, օգտագործում են քաղաքական նպատակներով: Այնպես որ` ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ` մյուս դեպքերում մենք չենք կարող հույս դնել խոշոր տերությունների քաղաքականության վրա: Պիտի հիմք ընդունենք մարդկային խիղճը, որովհետև, ի վերջո, ցեղասպանությունների հետևանքով զոհվում են ամբողջական ազգեր, այլ ոչ թե իշխանություններ:

-Դուք էլ խոսեցիք ցեղասպանությունների իրավական դատապարտման անհրաժեշտության մասին: Մեր դեպքում հաճախ 100-ամյա շեմը համարում են ջրբաժան: Ըստ ձեզ, ունե՞ն նման հանցագործությունները վաղեմության ժամկետ և իրավական տեսանկյունից`ի՞նչ հիմքեր ունենք մենք:

-Ես կարծում եմ, որ 100-ամյա տարելիցը շատ կարևոր է ու խորհրդանշական: Ստացվում է, որ 100 տարի անց էլ հայերի նկատմամբ արդարությունը դեռ չի հաստատվել: Իսկ մյուս ազգերի համար այս տարելիցը նշանակում է, որ 100 տարի է, ինչ չճանաչված Հայոց ցեղասպանությունը հիմք է դարձել այլ ոճրագործությունների համար: 

Ես կարծում եմ, որ եթե Հայոց ցեղասպանությւոնը ժամանակին ճանաչվեր ու դատապարտվեր` չէր լինի Հոլոքոստը, չէր լինի Ռուանդայի ցեղասպանությունը, Կոսովոն, Դարֆուրը, եզդիների ցեղասպանությունը…Կարծում եմ, որ 100-ամյա տարելիցով մենք պետք է ոչ ասենք` ոչ այդ բոլորին: Պետք է մտածենք այսպես`այս ողբերգական իրողությունները պետք է կանխվեն հենց 100-ի վրա` վերջ: Ինչ վերաբերում է իրավական կողմին` կարծում եմ, որ Հայաստանը պետք է ցեղասպանության իրողության մասին տեղյակ պահի իսլամական աշխարհը:

Հաշվի առնելով, որ սա, ի վերջո, տեղի է ունեցել մուսուլմանների կողմից` քրիստոնյաների դեմ` պետք է խուսափել խնդիրը կրոնական դարձնելուց: Պետք է պարտադիր նշել, որ սա մի ազգային միավորի կողմից մեկ այլ ազգային միավորի ոչնչացում էր:

Եթե նայենք` ոչ մի կրոնում չկա որևէ արդարացում նման ոճրագործության համար` և՛ իսլամում, և՛ քրիստոնեությունում, և՛ որևէ այլ կրոնում:

Հայերը պետք է իրենց ողբերգության հիշատակը վերածեն ուժի: Հայաստանի իշխանությունները պետք է ակտիվ աշխատեն ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ: Իսկ 100-ամյակին ընդառաջ ընտրված «Հիշում ենք և պահանջում» կոչը, կարծում եմ, ավելի լավ կլիներ, եթե վերափոխվեր ու դրան ավելացվեր, որ «մենք կարգելենք մյուս ժողովուրդների նկատմամբ նման ոճրագործությունների իրականացումը»:

-Ճի՞շտ եմ հասկանում ձեր միտքը. քանի որ հայերը իրենց նկատմամբ տեղի ունեցած ոճրագործության համար արդար դատ չգտան` հիմա մենք ինքներս պիտի ստանձնենք այդ դատավորի դերն ու հնարավորինս օգնենք մյուս ժողովուրդներին:

-Այո: Ինչպես ասացի, այսօր հայկական Ցեղասպանության ճանաչումը դարձել է համամարդկային արդարութան պահանջ: Սա առհասարակ ցեղասպանութունների դեմ պայքարի ճանապարհի սկիզբն է: Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն հայերի խնդիրը չէ և սա երևի ամենադիպուկ պատասխանն է այն հարցի, թե ինչու՞ եմ օրինակ ես զբաղվում այս ամենով:

Իմ գրված գրքերը հիմնականում վերաբերում են Իրաքում կրոնական, ազգային փորքրամասնությունների ճակատագրին: Դրանցից մեկը կոչվում է «100 հորինվածք փոքրամասնությունների մասին»: Այդ գրքում ես մի գաղափարի վրա եմ կենտրոնանում` բոլոր ցեղասպանութուններն առաջին հերթին ծնվում են ինչ-որ մեկի մտքում: ՈՃրագործին միշտ ինչ-որ արդարացում է պետք, որն էլ հետո անվանվում է գաղափարախոսություն: Ես անդրադառնոմ եմ` օրինակ հենց այսօր «Իսլամական պետության» կատարած գործողություններին: Իմ գլխավոր շեշտադրումն այն է, որ եթե մենք նույնիսկ հաղթենք «Իսլամական պետությանը»` միևնույն է, մնալու է այն գաղափարը, որով իրենք արդարացնում, ծածկում են իրենց արարքներն: Տեղի ունեցողին իսկապես վերջ տալու համար՝ մենք առաջին հերթին պետք է հաղթենք այդ գաղափարը:

Իսկ հիմա ես Հայաստանում եմ, որպեսզի գիրք գրեմ Հայոց ցեղասպանության մասին:  Այն կոչվելու է «Լռություն և մոռացություն»: Պատմությունը կսկսվի Հայոց ցեղասպանությունից ու կավարտվի եզդիների ցեղասպանությամբ: Դրանով ես ցույց կտամ, որ նորից ու նորից` այդ բոլոր իրողությունները փողկապակցված են ու մեկի ժխտումը հանգեցնում է մյուսների իրագործմանը:

-Պարոն Սալում, ի վերջո, աշխարհի ի՞նչ արձագանք սպասենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

-Անկեղծ ասած, անցած 100 տարվա պատմությունը տեսնելով`ես շատ բան չեմ սպասում: Այնպես որ`վատատես եմ այս առումով, բայց սա չի նշանակում, որ պիտի կանգ առնեմ, չաշխատեմ արդարութան հաստատման ուղղությամբ ու չպայքարեմ...
 

Նախագիծը պատրաստվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աջակցությամբ:

 

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը Այսօր, 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր, 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային Այսօր, 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել Այսօր, 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել Այսօր, 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել Այսօր, 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ Այսօր, 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն Այսօր, 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան Այսօր, 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին Այսօր, 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ Այսօր, 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան Այսօր, 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը Այսօր, 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել Այսօր, 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին Այսօր, 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը Այսօր, 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում Այսօր, 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից Այսօր, 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան Այսօր, 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում Այսօր, 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին Այսօր, 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ Այսօր, 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է Այսօր, 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները Այսօր, 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) Այսօր, 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին Այսօր, 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ Այսօր, 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:23 Անահիտ Մանասյանը հանդիպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Այսօր, 11:54 Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել Այսօր, 11:25 Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին Այսօր, 10:57 Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ Այսօր, 09:59 Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել. Փաշինյան Այսօր, 09:49 Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով Այսօր, 09:32 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 09:31 «Ժողովուրդ». Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ Այսօր, 09:30 «Հրապարակ». Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել Այսօր, 09:26 «Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը Այսօր, 09:24 «Ժողովուրդ». «Պադավատապետության» ծառայողական մեքենաների կրճատումից հետո Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար Այսօր, 09:23 «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքերը Այսօր, 09:20 Երկրաշարժ՝ Քարվաճառից 30 կմ հարավ․ զգացվել է նաև ՀՀ որոշ մարզերում Այսօր, 09:19 «Փաստ». Ինչու է Սրբուհի Գալյանն ազատել բոլոր փոխնախարարներին Այսօր, 09:15 «Փաստ». Իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ԱԺ արտահերթ նիստը Այսօր, 09:09 «Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն 20/12/2024 21:58 Փաշինյանական իշխանության հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ըմբռնում կա, խաղաղության հաստատման կամ սպառնալիքների չեզոքացման երաշխիք չեն․ Աբրահամյան 20/12/2024 21:35 Մարտունի-Գավառ ճանապարհին բախվել են մարդատարն ու բեռնատարը, հրդեհ է բռնկվել 20/12/2024 21:10 Ընտանիքի 7 անդամները թունավորվել են շմոլ գազից 20/12/2024 20:51 9 կիլոգրամ թմրանյութ՝ Շենգավիթում 20/12/2024 20:36 Ինչպես հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում 20/12/2024 20:18 Իրանում հայտարարել են, որ իրենց խնդիրը Սիրիայում կատարված են համարում 20/12/2024 20:00 «Պատասխանատու լրատվամիջոցին դասեր է տալիս մեկը, ում ընտանեկան կայքը չի փայլում մեդիագրագիտությամբ»․ Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխանության ու նրա հետ աֆիլացված անձանց վարքագիծը 20/12/2024 19:47 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ 10 բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 20/12/2024 19:33 Ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները, որքա՞ն գումար է ծախսվել, Փաշինյանի կինն աշխատասենյակ ունի՞ շենքում․ կառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու համար 20/12/2024 19:17 Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում 20/12/2024 19:03 7 տոկոսանոց տնտեսական աճի խոստումը չի իրականանալու, հարկային բեռը ավելանալու է մոտ 6 անգամ, կենսաթոշակների, նպաստների և աշխատավարձի աճ չի լինելու․ Թադևոս Ավետիսյան 20/12/2024 18:44 Արփինե Սարգսյանը, Սրբուհի Գալյանը և Դավիթ Խուդաթյանը Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ երդվել են 20/12/2024 18:30 Գողացել են փողոցում տեղադրված էլեկտրական սրճեփ սարքը 20/12/2024 18:16 Viva-ն 14 տարի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի գլխավոր գործընկերն է (Տեսանյութ) 20/12/2024 18:00 «100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է, անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման»․ Քաղաքապետարան 20/12/2024 17:46 Փաշինյանը Ջրային կոմիտեի նախագահի ԺՊ-ին աշխատանքից ազատեց 20/12/2024 17:35 Երևանում երկու երիտասարդ իրենց իսկ պատրաստած թղթադրամներով փոխանցումներ են կատարել տարբեր բանկային հաշիվների՝ տերմինալների միջոցով 20/12/2024 17:21 Գագիկ Մարկոսյանին նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական 20/12/2024 17:08 Լեհաստանը բողոքի նոտա է հղել Հունգարիային՝ ոչ բարեկամական քայլի համար և իր դեսպանին հետ է կանչել Բուդապեշտից 20/12/2024 16:55 Արցախի հարցը պետք է բերել օրակարգ․ Վարդան Օսկանյան 20/12/2024 16:19 «Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր»․ ընթանում է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը 20/12/2024 16:02 Նոյեմբերյանի խանութներից մեկում երիտասարդը վճարել է 10 000 կեղծ թղթադրամով, ստացել է մանրը և հեռացել 20/12/2024 15:39 Հատուկ հյուր՝ Թաթուլ Ավոյան, խաշի հյուրասիրություն, տաքացվող լողավազան. ամանորյա ի՞նչ փաթեթներ են առաջարկում հայաստանյան ռեստորաններն ու հյուրանոցները 20/12/2024 15:14 Խեղճ քաղաքացիներ, ու՞մ հետ եք կապել հույսներդ և ի՞նչ ստացաք հեղափոխությունից 6 տարի հետո. Արտակ Զաքարյան 20/12/2024 14:38 «Կնպաստի սթրեսի նվազեցմանը». Հայաստանում նախատեսվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը 20/12/2024 14:31 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ 20/12/2024 14:18 Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում 20/12/2024 14:00 ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է Վաշինգտոնի համար հայ-ադրբեջանական կարգավորման կարևորությունը 20/12/2024 13:48 Երևան-Սևան ավտոճանապարհին կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն 20/12/2024 13:32 Մորս կորցրինք, վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր. Հովիկ Աղազարյանի որդին հայտնել է մոր մահվան պատճառը 20/12/2024 13:28 Պնդաճակատությունը սահման չունի, ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզնից քերել 160 000 դրամ. Ավագանու անդամ 20/12/2024 13:23 Մարդիկ նստում, գին են հնարում. Իզաբելլա Աբգարյանը՝ Երևանում վճարների և դատարանի որոշման մասին 20/12/2024 13:17 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաչե Տերտերյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 20/12/2024 12:43 «Հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց». Ախուրյանի ղեկավարն ընդառաջ է գնացել վարչապետի կոչին 20/12/2024 12:27 Լրատվամիջոցների վերաբերյալ Տիգրան Ավինյանի խոսքերը բնութագրում են իրեն ու իր վարքը. դիմելու ենք միջազգային հանրությանը. Սաթիկ Սեյրանյան 20/12/2024 12:13 Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին. Նոր Պրոյեկտ Տնտեսական Ալիք նախաձեռնություն 20/12/2024 12:09 Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը 20/12/2024 11:59 Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարի տեղակալներ է վերանշանակել 20/12/2024 11:55 Իշխանությունը շատ խորն է պարտվել, և այդ պարտությունը ծավալվում է ամեն օր․ Հրանտ Մարգարյան 20/12/2024 11:43 Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով 20/12/2024 11:34 ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր 20/12/2024 11:29 Ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14 տարեկան աղջիկ է մահացել 20/12/2024 11:25 Երկիրը մեկն է, նրա անվտանգության ապահովումը համակարգի յուրաքանչյուր անդամի գերխնդիր՝ զերծ նեղքաղաքական, նեղխմբակային շահարկումներից. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 20/12/2024 11:13 Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման եղանակներ. Միրզոյան 20/12/2024 11:07 «Այս իշխանությունը մեր ժողովրդից շատ բան է գողացել, հիմա էլ ցանկանում է գողանալ մեր օրը». Արթուր Վանեցյանը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայողի օրը 20/12/2024 10:59 Նիկոլ Փաշինյանը Մհեր Գրիգորյանին գործուղել է Մոսկվա 20/12/2024 10:57 Իսակովի պողոտայում բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan»-ը. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն 20/12/2024 10:55 Երևանում մի խումբ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացուն, միջամտած ոստիկանի վրա են հարձակվել 20/12/2024 10:43 Սյունիքի Ճակատեն գյուղի երեխաները ֆուտբոլի դաշտ ունեն, ինչպես խոստացել էի. Նիկոլ Փաշինյան 20/12/2024 10:41 Բացատրական աշխատանքի արդյունքում 22-ամյա հետախուզվողը ինքնակամ ներկայացել է բաժին 20/12/2024 10:39 Քաղաքացին զոհված զինծառայող եղբայրների գերեզմանների շիրմաքարերը պատրաստելու պատրվակով շուրջ 4 մլն 807 հազար դրամ է հափշտակել ծնողից