10/04/2015 11:41
Հիմնադիր խորհրդարանի 5 անդամներին կալանավորեցին
Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված 5 անդամներին՝ Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին և Գարեգին Չուգասզյանը կալանավորվել են դատարանի որոշմամբ: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց փաստաբան Գևորգ Դավթյանը:
Նրա խոսքով՝ մինչև վաղ առավոտյան 05.00-ը շարունակվել է նիստը, դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը:
Պաշտպանական կողմը որպես այլընտրանքային խափանման միջոց է առաջարկել գրավը, որը 5-ի դեպքում մերժվել է: Փաստաբանը ասաց, որ որոշումը ընդունվել է ստանդարտ կերպով, այսինքն, որպես հիմնավորում են վերցվել միջնորդության մեջ նշված փաստարկները, որոնք, փաստաբանի խոսքով, հիմնավորում անվանել չի կարելի:
Գ. Դավթյանը ասաց, որ առայժմ հայտնի չէ՝ նրանք կդիմեն Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, թե ոչ, քանի որ աշխատանքը ավարտել են շատ ուշ, չեն քննարկել իրենց պաշտպանյալների հետ բողոքարկման հարցը:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով: