10/04/2015 09:22
ՀԷՑ-ը վերջապես վճարել է ՀԷԿ-երին պարտք մնացած գումարը
«Ժամանակի» տեղեկացմամբ՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը վերջապես վճարել է փոքր ՀԷԿ-երի հունվար ամսվա գումարը: Փոքր ՀԷԿ-երի որոշ սեփականատերեր ասել են, որ ընտրանքային տարբերակով վճարվել է նաև որոշ ՀԷԿ-երի փետրվար ամսվա գումարը: Հունվարի գումարը ամենափոքրն է, քանի որ հունվարն ամենասակավաջուր ամիսն է, իսկ հիմա ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալը գնալով մեծանում է, հետևաբար մեծանում է մարելու ենթակա գումարի չափը:
Բայց ավելի կարևոր է այլ բան, եթե նախկինում ՀԷԿ-երին խոստանում էին, որ ամեն ինչ լավ է լինելու, նրանց գումարները վճարվելու են, ապա հիմա նրանց զգուշացրել են, որ մինչև հունիս այլևս վճարումների չսպասեն: Սա ասվել է ոչ պաշտոնապես, այլ որպես ընկերական զգուշացում, եթե կարող եք, գնացեք ձեր գլխի ճարը տեսեք: