10/04/2015 09:31
Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալը չափազանց ցածր է եղել: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Հայկական Ժամանակի» աղբյուրների պնդմամբ, նման վատ պատկեր ՀՀ-ում դեռ չի եղել:
Առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների ծավալների մասին պաշտոնական արդյունքները կամ կփոխվեն և կհրապարակվեն միայն մայիսին, սակայն նախնական արդյունքներով պատկերը ստացվել է աղետալի:
Չնչին ներդրումներ են արձանագրվել էներգետիկ, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում: Մի փոքր ծավալ էլ արձանագրվել է մանրածախ առևտրի ոլորտում, որը, ենթադրաբար, «Քարֆուրի» շնորհիվ է: Ընդհանուր ներդրումները 10 միլիոն դոլարի սահմաններում են այն դեպքում, երբ վերջին տարիների նույն ծամանակահատվածում այդ ցուցանիշը 120-150 միլիոն դոլար է եղել: