10/04/2015 16:31
Սան Պաուլոյում ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր
Ապրիլի 8-ին Բրազիլիայի ամենախոշոր նահանգ Սան Պաուլոյի խորհրդարանն ընդունել է համար 1266/2014 բանաձևը, որով ապրիլի 24-ը հռչակվել է «Հայ ժողովրդի Ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նախագիծը հեղինակել է նահանգային պատգամավոր Պեդրո Տոբիասը:
Տեղեկանք: Սան Պաուլո նահանգը ամենախոշորն է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում, որի բնակիչների թիվը կազմում է 44 միլիոն մարդ, ինչը Բրազիլիայի ազգաբնակչության 20%-ն է: Նահանգի կազմում գործում են 645 մունիցիպալ կազմավորումներ: Սան Պաուլո նահանգը հանդիսանում է ամենախոշոր ադմինիստրատիվ միավորումը ամբողջ Հարավային Ամերիկայում: