10/04/2015 09:49
Ապրիլի 24-ին Հայաստան եկող հյուրերի քանակն աննախադեպ է լինելու
«Հրապարակը» գրում է. «Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի պաշտոնական միջոցառումներին մասնակցելու համար Ազգային ժողովը 80-ից ավելի հրավերներ է հղել՝ բոլորը տարբեր երկրների խորհրդարանների ղեկավար կազմի մակարդակով:
Պարզեցինք, որ արդեն 32 երկիր պաշտոնապես ընդունել և հաստատել է հրավերը ապրիլի 24-ին Հայաստան գալու վերաբերյալ: Ասում են, որ հյուրերի քանակն աննախադեպ է լինելու, աննախադեպ հագեցած են բոլոր բարձրակարգ հյուրանոցները՝ ոչ միայն Երևանի, այլև Ծաղկաձորի, Դիլիջանի և հարակից վայրերի: «Հրապարակի» տեղեկություններով, ՀՀԿ-ում անգամ առաջարկ է հնչեցվել հյուրերի մի մասին տեղավորել իրենց տներում»: