10/04/2015 18:33
«Փառատոնային ընթերցումներ»՝ Բյուրական Արվեստի ակադեմիայում
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը Եվրոպական փառատոնային ասոցիացիայի հետ համատեղ ս.թ. ապրիլի 11-13-ը կազմակերպում է փառատոնային կառավարման եռօրյա ինտենսիվ դասընթաց «Փառատոնային ընթերցումներ» խորագրով:
«Փառատոնային ընթերցումները» դասախոսությունների շարք է, որն ուղղված է փառատոնային կառավարման առանձնահատկությունների ծանոթացմանը։ Վերջինս նպատակ ունի հայ մասնակիցներին ներկայացնել փառատոների կարևորությունը հասարակության մշակութային կյանքում և արվեստի զարգացման գործում:
Դասընթացի շրջանակներում Հայաստան ժամանած փառատոնային կառավարման առաջատար մասնագետները կծանոթացնեն փառատոների կառավարման համակարգին, նորագույն մոտեցումներին, ինչպես նաև կկիսվեն իրենց աշխատանքային հմտություններով և միջազգային փորձով: Հավելենք, որ դասընթացները տեղի կունենան Բյուրականի Արվետսի ակադեմիայում:
Մասնակիցները հնարավորություն կունենան նաև մասնակցել մի շարք մշակութային միջացառումների, ինչպես նաև ունենալ հանդիպումներ արվեստագետների հետ։
Հիշեցնենք, որ Բյուրականի Արվետսի ակադեմիայի բացումը տեղի է ունեցել բոլորովին վերջերս՝ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում: