10/04/2015 17:32
Եվա Ռիվաս. Օդանավակայանում նրա հետևից վազում էին այնպես, կարծես Քիմ Քարդաշյանը 2-րդ Հիսուսն էր
Եվա Ռիվասը «Ինստագրամի» իր միկրոբլոգուն անդրադարձել է Քիմ Քարդաշյանի հաաստանյան այցին: Նա, մասնավորապես, գրել է:
«Ուզում եմ մի քանի բառ ասել Երևանում այժմ կատարվող իրադարձությունների մասին: Ես ևս հիմա Երևանում եմ: Այստեղ է Քիմ Քարդաշյանը: Իմ կողմից պաշտելի մեծատառով Մարդը: Որքան կեղտ շպրտվեց այս աղջկա վրա այն բանի համար, որ նրա տնային պոռնոն հայտնվեց համացանցում: ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ, ՄԱՀԱՑՈՒ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ: Իսկ հետո որքան քննադատություններ եղան, երբ նա մերկացավ GQ? իսկ հետո New York! պարբերականների համար... Կեղտոտ հայ, նվաստացած և վիրավորված:
Նա գեղեցիկ է, հարուստ, սեքսուալ, հետաքրքիր և ՀԱՅՏՆԻ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ: Բայց մեկ է բոլորը նրան քննադատում էին, թե ինչ կեղտոտ աշխարհում է ապրում նա:
Սակայն, երբ նա եկավ Երևան բոլորը ծնկի իջան նրա առաջ, վազում են նրա հետևից ինչպես խավարասերներ: Օդանավակայանում նրա հետևից վազում էին այնպես, կարծես Քիմը 2-րդ Հիսուսն էր: Արդեն 2-րդ օրն է ինչ ԶԼՄ-ները շան նման վազում են նրա հետևից... Ինձ համար զզվելի է, որ իմ ժողովուրդն այսքան արհեստական է: Սիրում եք, թե չեք սիրում, ընդումնում եք, թե չէ... եղեք անկեղծ:
Դուք Քիմի հետևից կեղտ եք շպրտում, երբ նա այստեղ է, իսկ երբ այստեղ է դուք այնքան բարեհամբույր եք:
Ես այլևս ոչինչ չեմ ուզում անել այս երկրի համար...Երբ ես էլ տնային պոռնո նկարեմ, բոլորիդ տեղյակ կպահեմ, որ քննարկելու բան ունենաք:
Իսկ ես Քիմին պաշտում եմ, և կարծիքս նրա մասին չեմ փոխի ինչքան էլ վատ բան անի նա: Հուսով եմ կհասկանաք ակնարկս...»