11/04/2015 09:50
Խաղող մթերող ընկերություններն արդեն իսկ հայտարարել են, որ այս տարի հրաժարվելու են մթերումներից
Ըստ «Հրապարակի» աղբյուրների` կառավարությունում լուրջ անհանգստացած են. գյուղմթերք, հիմնականում խաղող մթերող ընկերություններն արդեն իսկ հայտարարել են, որ այս տարի հրաժարվելու են մթերումներից, և հորդորել են կառավարությանը՝ իրենց վրա հույս չդնել, քանզի կոնյակ, գինի արտադրող-արտահանողների ֆինանսական վիճակն ահավոր է, և վերջիններս անկարող են մթերումների դիմաց վճարել: Ռուսաստանում ապրանքը վաճառում են ռուսական ռուբլով, իսկ մթերումների համար իրենք վարկեր են վերցնում և վարկերը փակում դոլարով, ինչի արդյունքում ամբողջովին «զրոյանում» են:
Մթերումների հետ կապված խնդրի առնչությամբ գյուղացիները նույնպես լուրջ անհանգստություններ ունեն: Գործարարները պահանջում են կառավարությունից կամ անտոկոս վարկերի հնարավորություն, կամ էլ թող կառավարությունը համոզի գյուղացիներին, որ մթերումների գումարները մեկ տարվա մեջ պետք է փակվեն: