12/04/2015 21:32
Թուրքիան հետ է կանչել Վատիկանում իր դեսպանին
Թուրքիայի ԱԳՆ-ն հետ է կանչել է Վատիկանում երկրի դեսպանին: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հռոմի պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին այսօր մատուցված պատարագի ժամանակ 1915թ-ի իրադարձությունները բնութագրել է «Ցեղասպանություն» եզրույթով: Այս մասին գրում է Reuters-ը:
Հիշեցնենք, Հռոմի պապը մասնավորապես ասել է`. «Անցած դարում մարդկային մեր ընտանիքը վերապրել է զանգվածային և աննախադեպ երեք ողբերգություն։ Դրանցից առաջինը, որն համարվում է 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը, հարվածել է հայ ժողովրդին»: