12/04/2015 13:30
Պատարագի ժամանակ Հռոմի պապն օգտագործել է Ցեղասպանություն բառը
Այսօր Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սուրբ պատարագի մատուցման ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս Պապն օգտագործել է Ցեղասպանություն բառը՝ նշելով` «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունն էր»: Այս մասին հայտնում է «ֆրանս պրես» գործակալությունը:
«Անցած դարում մարդկային մեր ընտանիքը վերապրել է զանգվածային և աննախադեպ երեք ողբերգություն։ Դրանցից առաջինը, որն համարվում է 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը, հարվածել է հայ ժողովրդին»,- ասել է Հռոմի պապը:
Նշենք, որ մատուցվող Պատարագին մասնակցում էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք։