13/04/2015 13:14
Լևոն Հայրապետյանի մեղադրանքը մեղմացվել է
Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի մեղադրանքը այսօր մեղմացվել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նրա փաստաբանը ասել է, որ Լ. Հայրապետյանի գործն առանձնացվել է՝ հետաքննության արագ ավարտի կապակցությամբ և դրա արդյունքում էլ նրա մեղադրանքը մեղմացվել է:
Բասմանի դատարանը նաև երկարաձգել է Հայրապետյանի տնային կալանքը մինչև հուլիսի 15-ը։
Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ: