13/04/2015 10:00
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հռոմի Պապի հայտարարությանը
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից այսօր Հայոց ցեղասպանության մասին արված հայտարարությանը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Հռոմի պապի այսօրվա հայտարարությունը չի համապատասխանում անցյալ նոյեմբերին Թուրքիա կատարած այցի ընթացքում հղած նրա խաղաղության, երկխոսության կոչին:
«Վատիկանի դեսպանին տեղեկացրել ենք, որ վստահության կորստի պատճառ դարձած այսօրվա զարգացմանն անպայման պատասխան ենք տալու»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ Պապի հայտարարությունը մեծ հիասթափության պատճառ է դարձել ու ցավ պատճառել:
Թուրքիան Պապին մեղադրել է նաև «Պատմական իրողություններից հեռու» հայտարարություն անելու մեջ, դեպքերը միակողմանի ներկայացնելու, քրիստոնյա հայերին պաշտպանելու և մուսուլման զոհերին չհիշատակող հայտարարություններ անելու համար:
Հիշեցնենք, որ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն արտաբերել է Ցեղասպանություն բառը, որին հետևել է Վատիկանում Թուրքիայի դեսպանի կանչը: