13/04/2015 12:25
Ինչ խելահեղ գիշեր էր. Քիմ Քարդաշյանի հերթական գրառումը
Ամերիկահայ հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Facebook-յան իր էջում կիսվել է ամուսնու՝ Քանյե Ուեսթի գիշերային անակնկալ համերգից ստացված տպավորություններով և տեղադրել է լուսանկար:
«Ինչ խելահեղ գիշեր էր: Քանյեն ինձ արթնացրեց ու ասաց, որ անվճար համերգ է տալու Երևանում: Ես հագնվում եմ, և մենք դուրս ենք գալիս: Հազարավոր մարդիկ էին այնտեղ: Քանյեն նետվեց Կարապի լիճը՝ մոտ լինելու դրա հակառակ կողմում հավաքվածներին, և շատ մարդիկ նույնպես հետևեցին նրան: Ես այնքան անհանգիստ էի, բայց դա այնքան հուզիչ, խելահեղ գիշեր էր: Ես շատ ուրախ եմ, որ կարողացա մեր վերջին գիշերն այստեղ ուրախանալ բոլորի հետ»:
Հիշեցնենք, որ կեսգիշեցրին Քանյե Վեսթը Կարապի լճի մոտ համերգ է տվել: Իսկ քիչ առաջ Քիմն ու նրա ընտանիքը մեկնեցին Երևանից:
Հայ հասրակությունը նրանց այցելությունը հավանաբար երկար կհիշի…