14/04/2015 11:27
Երգչուհի Շերը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) Twitter սոցցանցի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել՝ Թուրքիայի կառավարությանը կոչ անելով ճանաչել այն:
«Ես զայրացած չեմ (կամ չեմ մեղադրում թուրք ժողովրդին) Թուրքիայի ժողովրդի վրա մի բանի համար, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ, բայց կարծում եմ, որ Թուրքիայի կառավարությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- գրել է երգչուհին:
Նա նաև ներկայացրել է իր տատի պատմած սարսափելի պատմություն, ըստ որի՝ ինչպես են թուրքերը մտել իրենց 2 գյուղերը, կանչել քաղաք՝ հանդիպման, ապա սպանել են տղամարդկանց, բռնաբարել կանանց ու աղջիկներին: