15/04/2015 17:17
Մուբարաքը չի մահացել
Կահիրեի Ալ-Մալդ ռազմական հոսպիտալից հերքել են Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի մահվան լուրը: Այս մասին գրում է ria.ru-ն:
Հղում անելով իր աղբյուրներին՝ գործակալությունը գրում է, որ Մուբարաքի առողջական վիճակը հիանալի է՝ չնայած որ ինչ-ինչ առողջական խնդիրներ է ունեցել:
Հիշեցնենք, որ իրանական ԶԼՄ-ների կողմից երեկ տարածվել էր լուր, թե 88 տարեկան հասակում կյանիքց հեռացել է Եգիպտոսի նախկին նախագահը: