15/04/2015 17:44
Եվրոպայի խորհուրդը պատրաստվում է դատի տալ Google ընկերությանը
Եվրոպայի խորհուրդը Google ընկերությանը ԵԽ հակամոնոպոլային օրենսդրությունը խախտելու համար դատի կտա: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Ըստ լրատվամիջոցների՝ նման որոշում ընդունվել է մրցակցության հարցերով կոմիսար Մարգրետ Վեստագերը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ խորհրդակցությունից հետո: Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր:
ԵԽ տվյալներով՝ ԵԽ անդամ երկրներում ընկերության շուկան գերազանցում է 90 %-ը: Հայցվոր կողմը պահանջելու է բաժանել բիզնեսը, սահմանափակել մոնոպոլիան և ապահովել արդյունքների չեզոքություն:
Դատավարությունը կարող է տարիներ տևել, բայց դրա հետևանքով Google ընկերությունը կարող է տուգանվել ավելի քան 6 մլրդ ԱՄՆ դոլարով, իսկ գործը դառնա ամենահնչեղը այն բանից հետո, երբ ԵԽ-ն սկսել է դատական կարգով հետապնդել Microsoft ընկերությանը: