15/04/2015 17:26
Պաշտոնական. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ապրիլի 24-ին կլինի Երևանում
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար ապրիլի 24-ին կլինի Երևանում: Այս մասին տղեկացրել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:
«Նախագահն ապրիլի 24-ին կմեկնի Երևան, որպեսզի համապատասխան կերպով հարգանքի տուրք մատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը: