15/04/2015 09:16
Աշոտյանը երազում է Արթուր Բաղդասարյանի նախկին պաշտոնին նշանակվելու մասին
«Հրապարակի» տեղեկություններով, ՀՅԴ-ն կոալիցիա կմտնի ոչ թե սահմանադրական բարեփոխումներից հետո, այլ` նախաշեմին, իշխանության հետ «թև թևի», քարոզչություն իրականացնելով խորհրդարանական կառավարման առավելությունների մասին:
«Ըստ նույն տեղեկությունների, ՀՅԴ-ն հատկապես սևեռված է կրթության նախարարի պորտֆելի վրա: Թերևս, դա է պատճառը, որ վերջին ամիսներին դեմ կամ ձեռնպահ է «քվեարկում» Աշոտյանի ներկայացրած օրինագծերին, որոնց անգամ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» են կողմ քվեարկում. խոսքը «Գիտատեխնիկական փորձաքննության» և «Կրթության և հանրակրթության մասին» օրենքների մասին է:
Եթե ՀՅԴ-ին հաջողվի պորտֆելն առնել Աշոտյանի ձեռքից` հանուն Լևոն Մկրտչյանի, ապա Մկրտչյանը չորրորդ անգամ կվերադառնա այս աթոռին՝ ապացուցելով, որ բազմիցս կարելի է մտնել նույն գետը: Ի դեպ, ինքը՝ Աշոտյանն էլ երազում է Արթուր Բաղդասարյանի նախկին պաշտոնին՝ ԱԽՔ նշանակվելու մասին»,- գրել է թերթը: