15/04/2015 13:37
Եվրախորհրդարանում քննարկվելու է Հայոց ցեղասպանության մասին բանաձև
Եվրախորհրդարանն այսօր քվեարկության է դնելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձև, որով Թուրքիային կոչ է արվելու ճանաչել 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված բռնությունները որպես «Ցեղասպանություն»:
Ինչպես տեղեկանում ենք Եվրախորհրդարանի պաշտոնական կայքից, բանաձևը քննարկման է դրվելու տեղի ժամանակով 16:00-ից:
Ըստ կայքի՝ բանաձևի մեջ ասվում է, որ այդ քայլը պետք է նպաստի «հայ և թուրք ժողովրդի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»: