16/04/2015 10:49
Բանաձևի ընդունումը երդում էր եվրոպական արժեհամակարգին. ՀՀԿ փոխնախագահ
Մարդկության դեմ գործած ոճիրների դատապարտումը չպետք է կախված լինի քաղաքական շահից: ՀՀԿ ԳՄ նիստից հետո անդրադառնալով ԵԽ կողմից ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձին, հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Բանաձևի ընդունում երդում էր եվրոպական արժեհամակարգին»,- ասաց նա՝ հավելելով, որ ակնհայտ է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին հայերն ակնկալում են քաղաքական նշանակության բանաձևեր ու փաստաթղթեր ամբողջ քաղաքակիրթ մարդկությունից, և մասնավորապես՝ համաեվրոպական քաղաքական կառույցներից:
«Մերժողականությունն ինքնին պարսավելի երևույթ է»,- հավելեց նա և ընդգծելով, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, լինելով ամենամեծ խմբակցությունը ԵՄ խորհրդարանում, իր լուման ունեցավ հարցի քննարկման ընթացքում: