16/04/2015 09:06
Լևոն Զուրաբյանի ու Նաիրա Զոհրաբյանի հարաբերությունները լարվել են
«Հրապարակում» կարդում ենք. «Եթե ՀԱԿ-ԲՀԿ գործընկերությունը ժամանակին արտահայտվում էր ամեն ինչում՝ 2 կուսակցությունների ներկայացուցիչների ակտիվ շփումների, միանման դիրքորոշումների մեջ, ապա խզումն արդեն ակնհայտ է. ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները վերջին շրջանում արձանագրել են, որ այդ հարաբերությունները լարված են, և դա արտահայտվում է ոչ միայն օրինագծերի հարցում տարբեր դիրքորոշումներով, այլև Լևոն Զուրաբյան-Նաիրա Զոհրաբյան լարված հարաբերություններով»:
Թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ վերջերս նրանց միջև անգամ կոնֆլիկտ-լեզվակռիվ է տեղի ունեցել: