16/04/2015 16:22
USA Today. Օբամա, կատարի'ր Հայաստանի վերաբերյալ խոստումդ
Առաջատար USA Today պարբերականում հրապարակած իր հոդվածում՝ «Մարդու իրավունքների աջակցության» (Advancing Human Rights) հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Գրեգորի Ուոլլանսն անդրադառնում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի արված հայտարարությունը և թուրքական իշխանության արձագանքին:
Հոդվածի հիմնական ուղերձը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային է:
«Ըստ էության, որպես սենատոր՝ Բարաք Օբաման հստակորեն աջակցում էր 2007 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին, որով հայկական ջարդերը բնութագրվում էին որպես ցեղասպանություն: Որպես նախագահական թեկնածու՝ նա դատապարտել է Բուշի վարչակարգին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին ետ կաչելու համար այն բանից հետո, երբ Էվանսը հրապարակայնորեն կիրառել էր «ցեղասպանություն» բառը: «Որպես նախագահ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանություն», խոստացել էր Օբաման»,- նշում է հեղինակը:
«Սակայն դա տեղի չունեցավ: Նախագահ Օբամայի առաջին շրջագայության ժամանակ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ունեցած ելույթում, թե «ինչպես պետք է յուրաքանչյուր երկիր առերեսվի իր անցյալին», ներառյալ «1915թ. սարսափելի իրադարձություններին», ինչպես այն ժամանակ, այնպես էլ դրանից հետո չհնչեց ցեղասպանություն բառը ոչ նախագահի, ոչ էլ իր վարչակարգի շուրթերից»:
Ըստ հեղինակի՝ Թուրքիայի համար խաղասեղանին դրված է իր ազգային ինքնության հարցը: Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիբ էրդողանն Առաջին աշխարհամարտի ժամանակ օսմանյան մահմեդականների և հայերի մահվան մասին խոսելիս անգամ ճանաչել է «ընդհանուր ցավը» և պատերազմի «անմարդկային հետևանքները», սակայն կտրականապես դեմ է, որ հայերը մահացել են օսմանյան վարչակարգի կողմից իրականացված ցեղասպանության արդյունքում:
«Գրեթե կլինիկական պարանոյայի հոգեվիճակում գտնվող Էրդողանն Արևմտյան պետություններին նախազգուշացնում է նոր «Լուրենս Արաբացի»-ների մասին, որոնք, իր համոզմամբ, ցանկանում են ավերել Մերձավոր Արևելքը: Նա չի կարող ընդունել, որ ժամանակակից Թուրքիայի հիմքում ընկած է ամենամեծ ոճրագործությունը, որ կառավարությունը կարող էր երբևէ իրականացնել:
ԱՄՆ կարևոր շահեր ունի Թուրքիայի հետ հարաբերություններում, սակայն նախագահին անվայել է խախտել բարոյական գաղափարների վրա հիմնած խոստումը: Սարսափելի անցյալին առերեսվելն էական է ապագայում դրա կրկնությունից խոսափելու համար: Կամ ինչպես կիրակի օրը ասել է Հռոմի պապը. «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու»:
«Նախագահ Օբաման, ով հպարտության է արժանի արտաքին քաղաքականության դոկտրինները կոտրելու համար, ինչպես ականատես եղանք Կուբայի հարցի և Իրանի հետ միջուկային բանակցությունների առնչությամբ, պետք է նույն ձև վարվի Հայոց ցեղասպանության հարցում և վերջապես կատարի նախընտրական արշավի ժամանակ տրված իր խոստումը»,- եզրափակում է Գրեգորի Ուոլլանսը: