17/04/2015 17:21
Ապրիլի 21-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Ապրիլի 21-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, 2015 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ հետեւյալ օրակարգով.
ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» (քվեարկություն):