17/04/2015 09:22
Թուրքիան աշխարհին դեմ գնալու ռեսուրսներ չունի. «Առավոտ»
Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը Եվրախորհրդարանի ընդունած բանաձև նախ շղթայական ռեակցիա է համարում, որին նախորդել են ԵԺԿ-ի, Եվրոպական խորհրդարանի կողմից Ցեղասպանության դատապարտումը, Վատիկանի հայտարարությունները, Հռոմի պապի նախաձեռնած պատարագը:
«Կարծում եմ՝ կստիպեն Թուրքիային զիջումների գնալ։ Դեռևս էսկալացիա է գնում, այսինքն՝ հարաբերությունների լարում՝ միջազգային հանրություն՝ Թուրքիա առանցքում։ Բնականաբար, Թուրքիան այս պահին ատամները կսեղմի նաև Հայաստանի վրա, որովհետև, այնուամենայնիվ, պատճառը հայկական հարցն է, բայց չեմ կարծում, որ միջնաժամկետ միտումներ ցուցաբերի պահպանվելու, որովհետև Թուրքիան աշխարհին դեմ գնալու ռեսուրսներ չունի»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է Ստյոպա Սաֆարյանը։