17/04/2015 16:20
Չի բացառվում, որ Պուտինն ու Օլանդը հանդիպեն Երևանում
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտին ու Ֆրանսուա Օլանդը հնարավոր է հանդիպեն Երևանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումների ժամանակ: Այս մասին այսօր րագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ինչպես հասկանում ենք՝, Պուտինն ու Օլանդը Երևանում են լինելու միևնույն ժամանակահատվածում, այնպես որ չենք կարող բացառել նրանց հանդիպումը»,- ասել է Պեսկովը: