17/04/2015 11:35
Ն. Զոհրաբյան. Քաղաքական կամ տնտեսական որևէ շահ չի կարող արդարությունից վեր լինել
Չեմ կարծում, թե Ռիգայում համապարփակ փաստաթուղթ կընդունվի, բայց հիմնական կոդերը կփաստարկվեն: Վերջին շրջանում ԵՄ-Հայաստան հարաբերությունները բավականին ակտիվացել են և դա շատ դրական միտում է: Այս մասին ԱԺ-ում ընթացող «Ռիգայում կայանալիք ԵՄ հերթական գագաթաժողովին ընդառաջ» խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
«Այսօր արդեն կարելի է մոտավոր պատկերացնել այն օրակարգը, որը Հայաստան-ԵՄ ապագա հիմնարար փաստաթղթում կլինի. դա քաղաքական երկխոսությունն է, վիզաների ազատականացումը, առևտրատնտեսական հարաբերություններ»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
Բանախոսն անդրադարձավ նաև Եվրախորհրդարանի կողմից երկու օր առաջ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ընդունած հայտարարությանը, որը, պատգամավորի խոսքով, փաստում է, որ քաղաքական կամ տնտեսական որևէ շահ չի կարող արդարությունից վեր լինել: