17/04/2015 13:11
Տ. Հրիսթեա. ԵՄ արժեքները պետք է վեր լինեն անեն ինչից, հենց սա է ֆինանսական աջակցության հիմքը
«ԵՄ արժեքները պետք է վեր լինեն անեն ինչից, հենց սա է ֆինանսական աջակցության հիմքը»,- քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան.
«Մենք շահագրգռված ենք զարգացնել երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ: Յուրաքանչյուր երկրի համար ԵՄ-ն կոնկրետ գաղափարներ է ներկայացրել, որոնց նպատակը կայանում է նրանում, որպեսզի առանձնահատուկ հարաբերություններ լինեն ԵՄ հետ: Ու թեև Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, կայացրել է ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը, բայց ԵՄ-ն հանձնառու է դրանից հետո ևս շարունակել հարաբերությունները Հայաստանի հետ՝ Արևելյան գործընկերության շրջանակներում` բոլոր այն ոլորտներում, որոնք համատեղելի են Հայաստանի այս ընտրության հետ»,- հայտարարեց եվրոպացի պաշտոնյան:
Նշենք, որ պարոն Հրիսթեան մասնակցում է «Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» խորհրդարանական լսումներին, որոնք նվիրված են մայիսի 21-22 Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:
Նրա խոսքով` ԵՄ-ն մանդատ է նախատեսել ապագա համագործակցության համար, որն առաջիկայում կհաստատվի, թեև հիմա դժվար է ասել, թե ինչպիսին կլինի գործողությունների ժամանակացույցը:
Անդրադառնալով առաջընթացին` Տ.Հրիսթեան հայտարարեց, որ մեր երկիրը սահմանափակ առաջընթաց է արձանագրել անցած տարվա ընթացքում: Մասավորապես, նա նշեց, որ դժբախատաբար կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ այն հիմնական հարցը, որը ուշադրության կենտրոնում է մնում բոլոր զեկույցներում:
«ԵՄ համար չափազանց կարևոր է աջակցել դատական և այլ ոլորտներում բարեփոխումներն իրականացնելուն և հիմնական սկզբունքը շարունակում է մնալ նույնը` ավելին ավելիի դիմաց: Բայց շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացիները հասկանան, թե ինչ է իրենից ներկայացնում ԵՄ-ն և ինչ կարող ենք անել խթանելու մեր երկկողմ հարաբերությունները»,- ընդգծեց նա:
Տ. Հրիաթեան հիշեցրեց, որ ԵՄ-ն ու Հայաստանը հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է աջակցության ապագա համագործացության հիմքերը.
«Մենք տրամադրել ենք 140-170 միլիոն եվրո գումար, որից միայն 90 միլիոն եվրոն տրամադրել ենք երկկողմ հարաբերությունների համար` աջակցություն մասնավոր հատվածի զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և այլն: Բացի այս, 15 մլն եվրո ենք հատկացրել գործընկերության հիմնադրամի համար, որոնք ուղղված են բիզնեսի զարգացման»,- թվարկեց նա և հավելեց, որ Վիլնյուսից հետո զարգացումները մարտահրավեր են աշխարհաքաղաքականության շրջանակում, սակայն Արևելյան գործընկեության ներդրումը որպես քաղաքականություն կա և մնալու է ԵՄ քաղաքականության հիմքում: