18/04/2015 10:02
Հայ գործարարները մի քանի ամիս է՝ ալկոհոլային խմիչք չեն արտահանումը ՌԴ
Ռուսական ռուբլու կուրսի կտրուկ անկման պատճառով ՀՀ-ից արտահանման ծավալների կրճատումն աղետալի վիճակի է հասցրել հատկապես փոքր ու միջին ձեռնարկատերերին:
«Հատկապես ալկոհոլային խմիչքներ՝ գինի, կոնյակ արտադրողները, որոնց սպառման հիմնական շուկան ՌԴ-ն է, մի քանի ամիս է՝ կանգնեցրել են արտադրությունը և հուսահատ ելքեր են փնտրում կուտակված արտադրանքը սպառելու համար: Ձեռնարկատերերը սպասում են ռուբլու կուրսի բարձրացմանը, հակառակ պարագայում, ինչպես երեկ ասել են «Ժամանակին», ստիպված են փակել գործարանները»,- գրել է թերթը: