17/04/2015 19:44
Արցախյան կուսակցությունն առաջին անգամ դարձավ Եվրոպական ազատ դաշինքի ասոցացված անդամ
Այսօր Արցախի ժողովրդավարական կուսակցությունը դարձավ Եվրոպական ազատ դաշինքի ասոցացված անդամ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
«ԼՂՀ քաղաքական կյանքում առաջին անգամ է, որ զուտ արցախյան կուսակցությունն անդամակցում է եվրոպական կուսակցական ընտանիքին: Այս առումով, համոզված եմ, լայն հնարավորություններ են ստեղծվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և միջազգային գործընթացներին ինտեգրվելու համատեքստում»,- գրել է Աշոտ Ղուլյանը: