18/04/2015 11:44
Ապրիլի 25-ին Սերժ Թանգյանը կլինի «Թումոյում»
Ապրիլի 25-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա հայկական երաժշտության վերաձևափոխմանը նվիրված քննարկում, որին կմասնակցի նաև Սերժ Թանգյանը: «Թումոի» Facebook-յան էջում այս կապակցությամբ գրառում է արվել.
«Ահա՛ և հայտնի դարձան Երաժշտական հանդիպման բոլոր մասնակիցների անունները: Երաժիշտ, երգչուհի և ճարտարապետ Լիլիթ Պիպոյանը կմիանա Տիգրան Համասյանին, Տիգրան Մանսուրյանին և Սերժ Թանգյանին ապրիլի 25-ին ժամը 11:30-ին կայանալիք երաժշտական հանդիպմանը:
Խոսնակները կքննարկեն հայկական երաժշտության վերաձևափոխումը Ցեղասպանության հարյուրամյակից հետո: Քննարկումը կվարի կոմպոզիտոր և երաժշտագետ Արթուր Ավանեսովը»: