20/04/2015 11:24
Իբրև ամերիկացիներ՝ մենք չենք կարող լռել. Քրուզը նամակ է հղել ամերիկյան իշխանություններին
ԱՄՆ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած Թեդ Քրուզը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որով ամերիկյան իշխանություններին կոչ է արել ճանաչել հայերի, ասորիների ու քրիստոնյա մյուս ժողովուրդների դեմ իրագործած ոճրագործությունները:
Նա իր հայտարարության մեջ չի գործածել Ցեղասպանություն բառը, սակայն նամակը հղված է ինչպես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, այնպես էլ՝ Օսթնի հայկական եկեղեցիներին անդամներին:
Ինչպես տեղեկացնում է Ասպարեզը, Ծերակույտի անդամ Քրուզն այս հայտարարությունն արել է շաբաթ օրը՝ Թեքսասի նահանգում, նահանգապետարանի մոտ, Թեքսասի Հարյուրամյակի հանձնաժողովի կողմից կազմակերպված քայլարշավի ընթացքում, որին մասնակցել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ նահանգային իշխանություններից:
«Քրուզը ճիշտ ուղու վրա է: Իբրև ամերիկացիներ՝ մենք չենք կարող լռել: Մենք պետք է ճշմարտությունը բարձրաձայնենք: Ծերակույտի հայտարարությունն ամերիկյան իշխանությունների ուշադրությունն է հրավիրում թուրքական ճնշումների ճանապարհով Օբամայի լռության պատնեշի վրա և այդ քաղաքականությունը քանդելու վրա: Նա նախագահ Օբամային հստակ պարզում է ճշմարիտ ընտրություն. մերժել թուրքական վետոն՝ Հայոց ցեղասպանության և Հայաստանի վերաբերյալ»,- մեջբերում է «Ասպարեզը»: